ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել

Հունիսի 10-ի գիշերը, ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ հյուրանոցի համարում ծանոթը հարվածել է իրեն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 37-ամյա կնոջը Կորյունի փողոցի հյուրանոցի համարում հարվածել է Մեծամոր քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածաքնով ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: