ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերվել

Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերվել

Արարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ:
Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:
Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: