ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է

Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները համատեղ միջոցառումներով Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք և թմրամիջոց պահելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա սպորտային պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, 6 փամփուշտ, կռփազենք և թղթյա փաթեթ՝ 4,17գրամ դեղնականաչավուն չոր զանգվածով:
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: