18-ամյա երիտասարդը մեքենայից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ
14.03.2025 14:56
Արձանագրված դեպքեր

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի շենքերից մեկի բնակիչը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց:
Նույն օրը, ժամը 22.15-ին, համայնքային ոստիկանները Արմավիրի մարզի պարեկների հետ Բաղրամյան փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա իր կողմից շահագործվեղ «ՎԱԶ-2107» մեքենայից ներկայացրել է ատրճանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: