ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առվի մեջ հայտնաբերել է «Ֆ1» տիպի նռնակի նմանվող 2 առարկա

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի «Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտ երեխաները խաղալիս «Ֆ1» տիպի նռնակ են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը Կալինինի 79 հասցեի հարակից առվի մեջ հայտնաբերել է «Ֆ1» տիպի նռնակի նմանվող 2 առարկա / որոշակի հատվածներում առկա են կոռոզյայով պատված տեղամասեր /առանց պայթուցիչների:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: