ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսից իջնելիս բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից

27.01.2017 10:32 Գողություն

Հունվարի 25-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ռոստովյան փողոցից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Նա դրամապանակը թիվ 67 երթուղու սրահում գողացել էր 1960 թ. ծնված Գայանե Ս.-ի պայուսակից, սակայն ավտոբուսից իջնելիս բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Դրամապանակում կար 13.000 դրամ, 1 դոլար և կուտակային քարտ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: