ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավանում կատարված կողոպուտը հաղորդման օրը բացահայտվեց․ գողոնը հայտնաբերվել է

18.05.2021 16:35 Կողոպուտ

Մայիսի 14-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում մի աղջիկ հաղորդում էր տվել, որ մայիսի 13-ին Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկում մի երիտասարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և փախել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կողոպուտը կատարած անձի ինքնությունը: Նույն օրը նա Հասրաթյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Հեռախոսն առգրավվել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: