1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողության բացահայտումից օրեր անց Ավանի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Հուլիսի 20-ի երեկոյան բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնում: Աճառյան փողոցի մի բնակիչ հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան դուռն ու գողացել ոսկյա զարդեր:
Դեպքի վայր էր մեկնել Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, նաև` բաժնի աշխատակիցներ: Կատարվել էր տեղազննություն, ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Ի վերջո պարզվել էր, որ գողությունը կարող է կատարած լինի մայրաքաղաքի Ռուսթավելու փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Սակայն նրան հայտնաբերել չէր հաջողվել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, տղամարդուն առաջադրվել էր մեղադրանք և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը` կալանք:
Դեպքից չորս օր անց Ավանի բաժանմունքի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին Ռուսաթավելու փողոցում և բերման ենթարկեցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: