1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակային հարձակումը բացահայտվեց

09.07.2018 10:45 Ավազակություն
Ավազակային հարձակումը բացահայտվեց

Հուլիսի 7-ին՝ ժամը 03.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հերթապահ մաս զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Գառնիի սարից իրենց գառները գողանում են:
Նույն օրը՝ ժամը 03.30-ին, մեկ այլ քաղաքացուհուց նմանատիպ հաղորդում է ստացվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծին. զանգահարած կինը հայտնել է նաև, որ Գառնիի սարերից իրենց գառները գողանում են դիմակավորված անձինք:
Հուլիսի 7-ին՝ ժամը 12.00-ին, 1981 թ. ծնված Խազազ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գառնիի սարերում գտնվող անասնատեղիում «Նիվա» և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաներով իրեն են մոտեցել 3 անձ /տվյալները պարզվում են/, որոնցից մեկը՝ դիմակով. «Նիվա»-ի վարորդը կացնով սպառնացել է իրեն և գողացել գառներ՝ դիմելով փախուստի և վրաերթի ենթարկելով գառներին և ոչխարներին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են 1966 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն, 1970 թ. ծնված Արտավազդ Ղ.-ն, 1969 թ. ծնված Ներսես Խ.-ն, 1979 թ. ծնված Գարի Ա.-ն և 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Արթուր Մ.-ն, Արտավազդ Ղ.-ն և Ներսես Խ.-ն բերման են ենթարկվել:
Անդրանիկ Դ.-ն ձերբակալված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: