1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակություն Էջմիածնում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

26.08.2021 16:15 Ավազակություն

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին: Երեկոյան ժամը յոթն անց կեսին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվում է ահազանգ, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի համակցված կերերի խանութ է մտել մի տղամարդ, ծեծել աշխատակցուհուն և տարել գումարը: Շուտով ստացվում է նոր ահազանգ, որ աշխատակցուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գլխի սալջարդ, նաև ուղեղի ցնցում` հարցականով:
Դեպքի վայր են մեկնում բաժնի օպերատիվ խումբը, աշխատակիցներ բաժնի և Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմից: Տեղում ձեռնարկված միջոցառումներով ճշտվում է, որ խանութ մտած տղամարդը դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել աշխատակցուհուն և հափշտակել դրամարկղի գումարն ու կնոջ բջջային հեռախոսը:
Նույն օրը ավազակության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի քրեական հետախույզները ստանում են օպերատիվ տվյալ, որ ավազակային հարձակումը կատարել է հաշվառման և փաստացի բնակության վայր չունեցող 53-ամյա մի տղամարդ: Նրան առաջադրվում է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվում կալանքը, սակայն տղամարդուն հայտնաբերել չի հաջողվում: Հուլիսի 30-ին հայտարարվում է հետախուզում:
Եվ ահա, Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստանում են օպերատիվ տեղեկություն, որն իրացնում են օգոստոսի 25-ին: Հետախուզվող տղամարդուն նրանք հայտնաբերում են մայրաքաղաքի Հալաբյան փողոցում և բերման ենթարկում բաժին:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: