1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է

04.07.2025 20:10 Ավազակություն
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է

Հունիսի 28-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Խորենացու և Բեյրութի փողոցների խաչմերուկի հարակից այգում գողացել են իր բջջային հեռախոսը, փաստաթղթերը և գումարը:
Մեկնել էին օպերատիվ խմբեր, որոնց 33-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 1․30-ի սահմաններում նշված այգում 3-4 երիտասարդ ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել պայուսակը, որի մեջ ՀՀ քաղաքացիության անձնագիրը, լիցքավորիչ, բջջային հեռախոս, 100 դոլար, դրամ և բանալիներ էին։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա չորս երիտասարդ: Նրանք հուլիսի 2-ին ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: