ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավազակություն Վանաձորում. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է

12.01.2022 13:50 Ավազակություն

Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ավազակության մասին հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տուժողից հաղորդում ընդունեց։ Ըստ նրա՝ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, մի բնակիչ մտել էր իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել էր ծխախոտն ու այլ ապրանքներ։ Խանութից դուրս գալիս կինը պահանջել էր, որ  վճարի։ Տղամարդը գրպանից հանել էր դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս էր եկել։ Դեպքից որոշ ժամանակ անց նա վերադարձել էր նույն խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` հարձակվել էր նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով խանութպանի եղբայրն իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից կրակել էր օդ, ինչից հետո դանակավորը հեռացել էր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածվողի ինքնությունը։ Ժամը 13.20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Վանաձորի Դեմիրճյան փողոցում, բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։ Նա ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: