Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին

Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և մարզի պարեկների հետ, պարզել են կատարողների ինքնությունը: Նրանք Արթիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, ապա՝ ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: