Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Արարատում կատարված ավազակային հարձակումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հունվարի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 24-ին, ժամը 22-00-ի սահմաններում Արարատ քաղաքի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:
Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: