1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակությունն ու կողոպուտը կատարել էր նույն երիտասարդը․ Կենտրոնի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.10.2019 18:43 Ավազակություն

Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տաղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իրեն ծեծել են ու պայուսակը հափշտակել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատկանիշներով։ Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում նմանատիպ ևս մեկ ահազանգ էր հնչել։ Մի տղամարդու դարձյալ ծեծել էին և պայուսակն ու բջջային հեռախոսը հափշտակել։ Այս դեպքում տուժողը կոտրվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց ավազակության հատկանիշներով։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով ծավալուն օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ երկու հանցագործությունն էլ կատարել է նույն անձը։ Հոկտեմբերի 14-ին Արմավիր քաղաքի բնակիչ, 17-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: