1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակությամբ փող էր հափշտակել. Սիսիանում կատարված դեպքը բացահայտվել է

26.07.2021 11:53 Ավազակություն
Ավազակությամբ փող էր հափշտակել. Սիսիանում կատարված դեպքը բացահայտվել է

Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, 69-ամյա մի կին ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում էր տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, անծանոթ մի կին, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, հեղուկ փչել իր վրա, հրել գցել էր և փորձել ինչ-որ հեղուկ լցնել բերանը, ապա ձեռքերով և ծաղկամանով հարվածելով՝ փող էր պահանջել: Կինը նրան էր տվել 840.000 դրամ և 100 դոլար։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի բաժնի և Սիսիանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ բռնություն գործադրելով՝ խոշոր չափի գումարը հափշտակել էր 34-ամյա կին:
Ժամը 16.50-ին 34-ամյա կինը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Հափշտակված փողի մի մասը հայտնաբերվել է:
Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի բաժնի և Սիսիանի քննչական բաժնի ծառայողների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ հանցագործության կատարմանը օժանդակել էր Որոտան գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 25-ին նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: