1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

16.09.2025 16:45 Ավազակություն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օրեր տևած հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ստացան, որոնք իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ:
Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվեց ու Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը:
Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։
Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։
Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: