Ոստիկանության զորքերի ծառայողները ավազակության դեպք են բացահայտել
Օգոստոսի 23-ին Մանուշյանի անվան զբոսայգում ծառայություն կատարող ՆԳՆ Ոստիկանության զորքերի ծառայողներին օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ երկու անծանոթ տղամարդիկ հարվածել են իրեն և դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը և գումար:
Ոստիկանության զորքերի ծառայողները ժամը 9.40-ին Արամի և Կողբացու փողոցների խաչմերուկում վերոհիշյալ տղամարդկանց, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Մինչ այդ տղամարդկանցից մեկը ոստիկաններին նկատելով՝ իր մոտից նետել էր դանակը: Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը. 50-ամյա տղամարդկանցից մեկը Ստեփանավանի բնակիչ է, մյուսը՝ Երևանի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: