Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցում դիմակավորված երկու անձ զենքի սպառնալիքով իրենից վերցրել են դրամապանակն ու փախել։
Տուժողի նշած վայր մեկնեց Էրեբունու ոստիկանության հերթապահ օպերատիվ խումբը։
Հարուցվեց քրեական գործ ավազակության հատկանիշներով։
Հանցագործությունն արագ բացահայտելու, դիմակավորված անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների շուրջօրյա օպերատիվ-հետախուզական անհետաձգելի բազմակողմանի միջոցառումները տվեցին սպասված արդյունքը։ Փետրվարի 26-ին ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձինք հայտնաբերվեցին Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին։
Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչներ՝ 20-ամյա Երջանիկ Ծառուկյանն ու 19-ամյա Թաթուլ Պապոյանն էին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: