ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի և Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին առևանգված ավտոմեքենան

13.01.2022 18:34 ԱՄՏ-ի փախցնել

Հունվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երասխ գյուղի արհեստանոցի մոտից «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 14.50-ի սահմաններում անհայտ անձն ավտոմեքենան փախցրել էր` օգտվելով դռները՝ բաց, իսկ բանալին փականի մեջ լինելու հանգամանքից։
Ոստիկանության Գորիսի և Արարատի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումներով նույն օրը Գորիս-Որոտան ճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել և, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, ոստիկանության Գորիսի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա տղամարդը։ Ավտոմեքենան ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: