1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արդյունավետ համագործակցության շնորհիվ ոստիկանները արագ բացահայտեցին գողությունը

08.09.2021 15:21 Գողություն

Սեպտեմբերի 2-ին ոստիկանություն զանգած Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտ իր մեքենայից գողություն են արել:
Ահազանգով դեպքի վայր մեկնեց ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում տվեց, որ ժամը 18-ի սահմաններում կոտրել են իր «Հունդաի» մակնիշի մեքենայի ապակին և գողացել թռչող տեսանկարահանող սարք, կնոջ բջջային հեռախոսն ու պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային և սոցիալական քարտեր, գումար: Ընդհանուր վնասը մոտ մեկ միլիոն 260 հազար դրամի էր:
Ճամբարակի ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Գեղարքունիքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների, Դավիթաշենի բաժանմունքի ու Սևանի բաժնի գործընկերների հետ: Պարզվեց, որ գողությունը կատարել են 21 և 30 տարեկան երևանցի երկու երիտասարդ` «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով: Արդեն առավոտյան` սեպտեմբերի 3-ին, ժամը 10.20-ին, նրանք հայտնաբերվեցին մայրաքաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: