1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

12.03.2025 15:12 Գողություն
Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստամասի գողության դեպքը

Մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտ կայանված էքսկավատոր բեռնիչից գողացել են պահեստամաս:
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարվել է նախորդ օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում:
Համայնքային ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 21-ամյա և 26-ամյա ու Երևանի բնակիչ՝ 29-ամյա երեք երիտասարդի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը, նախնական համաձայնությամբ, կատարել են 26-ամյա և 29-ամյա երիտասարդները, ապա գողոնը 21-ամյա երիտասարդի «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով տեղափոխել են 29-ամյա երիտասարդի՝ Երևանի Արտաշատի խճուղում գտնվող տան բակ։ Վերջինս մարտի 11-ին իր կողմից շահագործվող «Նիսան Տիդա» մեքենայով գողոնը տեղափոխել է Չեխովի փողոցի շենքերից մեկի բակ՝ մեքենան և գողոնը թողնելով այնտեղ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: