1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկաններն Արմավիրի մարզում բացահայտել են ավտոմեքենայի գողության երկու դեպք

Համայնքային ոստիկաններն Արմավիրի մարզում բացահայտել են ավտոմեքենայի գողության երկու դեպք

Փետրվարի 18-ին Ջանֆիդա բնակավայրի 55-ամյա բնակիչը ավտոմեքենայի գողության մասին հաղորդում է տվել։ Նրա խոսքով՝ փախցրել են իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան՝ օգտվելով հանգամանքից, որ դռները եղել են բաց ու բանալին՝ փականում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան հայտնաբերվել է Շենավան գյուղի դաշտամիջյան ճանապարհին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Մեկ այլ դեպքով փետրվարի 18-ին Շենավան բնակավայրի 26-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին փականում գտնվելու հանգամանքից, փախցրել է իրեն պատկանող, իր տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Արմավիրի համայնքային ոստիկանները, Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզի պարեկների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը Արաքս բնակավայրում հայտնաբերել են նշված ավտոմեքենան և Բաղրամյան գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդուն, որը գողության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: