ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է ավտոմեքենայից կատարված գողության դեպքը

22.02.2020 12:19 Գողություն
Բացահայտվել է ավտոմեքենայից կատարված գողության դեպքը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի ամսին գողացել է Ահարոնյան փողոցում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի 4 անիվների կափարիչներն ու խոզանակը։
Ժամը 16.00-ին տուժողից ընդունվել է հաղորդում:
Տղամարդը խոստովանել է նաև, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարել է այլ գողություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: