1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են ավտոգողություն՝ հայտնաբերելով մեքենան

20.11.2020 13:31 Գողություն

Նոյեմբերի 17-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանություն է զանգել մի տղամարդ և հայտնել, թե գյումրեցի ներկայացած մեկը Արփի գյուղից գողացել է իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան:
Ահազանգով մեկնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ տուժածի` ինքը մեքենայով վերադառնալիս է եղել իր հայրենի Սալլի գյուղ, երբ ճանապարհին հանդիպել է գյումրեցուն: Վերջինս նրան առաջարկել է մի քիչ հանգստանալ, մի կտոր հաց կիսել: Հետո միասին շարունակել են ճանապարհը: Արփի գյուղում մեքենայատերը մասնակցել է հոգեհանգստի արարողության, իսկ գյումրեցին առաջարկել է մեքենայի բանալին տալ իրեն, որ ավելի հարմար տեղ կանգնեցնի: Որոշ ժամանակ անց մեքենայատերը դուրս է եկել հոգեհանգստի արարողությունից ու տեսել, որ «ԲՄՎ»-ն չկա: Որոնողական աշխատանքի և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Եղեգնաձորի ոստիկաններին հաջողվեց մեքենան հայտնաբերել Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում: Իրավապահներն արդեն ճշտել էին, որ մեքենան գողացողը բոլորովին էլ գյումրեցի չէր, այլ Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Որոշում կայացվեց մեքենայի մոտ կազմակերպել դարանակալում: Ժամեր անց, երբ 50-ամյա արմավիրցին եկավ՝ «ԲՄՎ»-ի համարանիշերը հանելու, ամենայն հավանականությամբ` որպեսզի մեքենան չհայտնաբերվի, քրեական հետախույզները բռնեցին նրան և բերման ենթարկեցին Եղեգնաձորի բաժին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: