ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարավային Կորեայի կառավարությունը ավտոմեքենա է նվիրել ՀՀ ոստիկանությանը

Այս «Կիա» մեքենան ՀՀ ոստիկանությանն է նվիրել Հարավային Կորեայի կառավարությունը։
Մարտի 27-ին մեքենան հանձնվեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանմանը, այլ կերպ ասած՝ «հրեշտակներին»։
Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Հարավային Կորեայի կառավարությանն ու Հայաստանում «Կիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությանը։
Արտակարգ դրության պայմաններում, երբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն, յուրաքանչյուր հավելյալ տեխնիկական միջոց կարևոր նշանակություն ունի արդյունավետ աշխատանքի համար։
Մեքենան հանձնելուց անմիջապես հետո ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները դուրս եկան ծառայության։