ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոտնակներից գողություններ էր արել ու բռնվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

09.02.2022 16:59 Գողություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 23-ամյա մի բնակիչ բաժնի սպասարկման տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 5-ին կասկածվողը Էջմիածնի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործիքներ:
Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղմասում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր թիվ 11 հիմնական դպրոցին կից ավտոտնակների դռները, հափշտակել մեքենաների մարտկոցներ, ձայնարկիչ ու շինարարական գործիքներ:
Կասկածվողը ոչ միայն տվել է խոստովանական բացատրութուն, այլև ցույց է տվել, թե որտեղ է թաքցրել գողացած ձայնարկիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: