ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ԱԺ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ

08.12.2018 12:14 Ընտրություններ
ՀՀ ԱԺ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Այսպես.
քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.573.779
որից՝
- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206,
-ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480,
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844: