Հետախուզվողը հայտնաբերվեց Անձնագրային և վիզաների վարչությունում
10.10.2018 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի, Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների և Մաշտոցի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին, ԱՎՎ-ից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արման Ա.-ն, որը 2017թ. ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: