ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ախուրյանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել

07.05.2020 16:32 Գողություն

Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:
Նույն օրը ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված համայնքապետը հայտնել է, որ գողացել են հինգ հատ հինգ մետր երկարության ցինկապատ խողովակներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բաժին է հրավիրվել Ազատան գյուղի 30-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 15-ին նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավվել է: Վնասի չափը պարզվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: