Ախուրյանի համայնքային ոստիկանները խիմկա թմրամիջոց և կանեփի բույսեր են հայտնաբերել

Հուլիսի 9-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինությունում ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ բակում կանեփ է աճեցնում։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդուն հրավիրել են բաժին, որտեղ նա հաստատել է տեղեկությունը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 37 բույս, իսկ տանտերը տնից ու ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել կանեփի ցողուն ու շուրջ 60 գրամ «Խիմկա» տեսակի թմրամիջոց։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: