ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ախուրյանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում  ապօրինի զենք-զինամթերք  և թմրամիջոց է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։ Հայտնաբերվեց նաև 10 փաթեթ կանեփի սերմ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու կանեփի սերմն ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: