ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով

33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով

Կոտայքի պարեկները ծառայություն իրականացնելիս հունվարի 3-ին Ծաղկաձորում նկատել են 33-ամյա տղամարդու, որի տաբատի գրպանում ակնհայտ տեսանելի էր սառը զենքի նմանվող առարկա։
Պարեկային ծառայողները սառը զենք պահելու հիմնավոր կասկածով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Հրազդանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ շեղբի երկարությամբ:
Երիտասարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: