ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բանակցություններն ու բացատրական աշխատանքը արդյունավետ եղան

Նոյեմբերի 25-ին, ժամը 20-ին, համայքնային ոստիկանության Կոտայքի բաժին զանգած տղամարդը հայտնել էր, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդուն շտապօգնության բժիշկները փորձում են տեղափոխել հոգեբուժարան, սակայն նա դիմադրում է, ձեռքին նռնակ կա:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, համայքնային ոստիկանության բաժնի ծառայողները և Կոտայքի մարզի պարեկները ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանի և Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Տևական բանակցություների և բացատրական աշխատանքի շնորհիվ 32-ամյա երիտասարդը ձեռքի նռնակը դրել է պատշգամբում։
Ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի վայրի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է նաև թմրանյութի նմանվող զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: