Մահվան ելքով պատահար Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին
08.08.2017 10:32
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 7-ին, ժամը 2.20-ի սահմաններում, 1989 թ. ծնված Արմեն Սարգսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ժամը 3.25-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: