ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

23.06.2017 10:44 Գողություն

Հունիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ առկա էր գումար:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղևորուհու պայուսակից:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1952 թ. ծնված Ցողիկ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: