ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը

Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1978 թ. ծնված Հրաչյա Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Անդրանիկի փողոցի 90 շենքի դիմաց գտնվող, Հրաչյա Պ.-ին պատկանող ավտոտնակի նկուղից հայտնաբերել է կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան՝ քանդված վիճակում, և 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Ըստ Հրաչյա Պ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: