Բազմուղի «Թեժ գիծ»-ը գործում է
Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը,
ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:
Դեկտեմբերի 6-ի, ժամը 11-ի դրությամբ «Թեժ գծով» ստացվել է 5 զանգ՝ երկուսը մարզերից, երեքը՝ Երևան քաղաքից.
- մի քաղաքացի հայտնել է, թե գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում և ցանկանում էր իմանալ, թե ինչպե՞ս մասնակցի հանրաքվեին,
- Վաղարշապատից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է քվեարկել Երևանում,
- քաղ. Ա.-ն էլ անձնագիրը չէր ստացել, ցանկանում էր տեղեկանալ, թե այսօր կարո՞ղ է ստանալ,
- երկու քաղաքացիներ խնդրում էին տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը:
«Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն: