«ՎԱԶ-2102»-ը բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին
Մարտի 21-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բաժանարար բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: