ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

02.07.2020 14:02 Գողություն
Արարատի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Հունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 29-ի ժամը 21.30-ից հունիսի 30-ի ժամը 06.15-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը, գողացել են մարտկոցը, ձայնագրիչը և բարձրախոսները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 1-ին 31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: