1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մաշտոցի բաժնի ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

06.03.2020 14:17 Գողություն
Մաշտոցի բաժնի ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 40-ամյա մի տղամարդ հունվարից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից մարտկոցներ է գողացել:
Մարտի 5-ին, ժամը 15.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Հասրաթյան փողոցից կասկածվողը բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և խոստովանել, որ հունվարին Լուկաշինի փողոցում կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից գողացել է մարտկոցը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա փետրվարի 29-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտ կայանված «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի մարտկոցները՝ պատճառելով 160.000 դրամի վնաս:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Մաշտոցի քրեական հետախույզները պարզել են, որ 40-ամյա տղամարդը փետրվարի 1-ին, ժամը 04.15-ին, գողացել է նաև Միրաքյան նրբանցքի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: