1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

07.02.2025 15:40 Հափշտակություն
Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից՝ զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. հունվար ամիսներին, սպասարկում իրականացնելու կեղծ պատրվակով, այցելել է ընկերության շահառու՝ իր հինգ համագյուղացիների բնակության հասցեներ, լուսանկարել դեմքերը, այնուհետև նրանց անձնագրային տվյալներով բացել է բջջային հավելվածի դրամապանակներ ու ձևակերպել վարկեր՝ հափշտակելով ընդհանուր 1 միլիոն 860 հազար դրամ:
25-ամյա երիտասարդը հրավիրվել է մարզային վարչություն և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: