Քննության ընթացքը շեղելու տուժածի փորձը ձախողվեց. Գեղարքունիքի քրեական հետախույզների բացահայտումը

Դեպքը տեղի էր ունեցել հունիսին: Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 33-ամյա սևանցի տղամարդն իրավապահներին հայտնել էր, թե իբր վնասվածքը ստացել է Սևանի Շինարարների փողոցի իրենց բակում ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, Գեղարքունիքի քրեական ոստիկաններին հավատ չէր ներշնչել:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վիճել է Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, որն էլ հարվածել է տուժածի աչքին:
28-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: