ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը ներկայացել է

20.08.2021 15:20 ՃՏ պատահարներ
Բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը ներկայացել է

Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Օգոստոսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Մերսեդեսի» վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: