Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
01.04.2020 10:55
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին, ժամը 08.50-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 29-ամյա Գոռ Խ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: