ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Ալբերտ Շ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը` ստորագրություն:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին, ժամը 17.30-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 33-ամյա Սասուն Գ.-ն, որը 2019 թ. հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Սասուն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: