ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանում Ապարանի բաժնի ծառայողներին է ներկայացել 29-ամյա Արթուր Ս.-ն, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: