Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացան ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 10.10-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 27-ամյա Արման Հ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 9-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին կամավոր ներկայացել է 43-ամյա Մարիամ Ք.-ն, որը 2018թ. օգոստոսի 18-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: