ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
17.06.2024 10:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ՔՈՎԳ-ում ստացված օպերատիվ տվյալները, անցկացրել են բացատրական աշխատանք, որի շնորհիվ հունիսի 15-ին Մարտունու բաժին է ներկայացել 41-ամյա Արշալույս Ա.-ն: Նա մայիսի 13-ից ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: