ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 17-ին, ժամը 13.00-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 48-ամյա Հարություն Հ.-ն, որը փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հարություն Հ.-ն հանձնվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: